Сегодня, 26 октября 2009-го года в отеле Marriott Courtyard в Тбилиси, посольство Азербайджана в Грузии провело очередное антиармянское мероприятие, которое в очередной раз осталось вне зоны видения наших дипломатов и политол... շարունակությունը
Կազմակերպությունը հիմնվել է 1994թ.: 2002թ. նոյեմբերին վերակազմավորվել և գրանցվել է որպես «Ընտրական համակարգեր» Կենտրոն» հասարակական կազմակերպություն:
Կազմակերպության առաքելությունը
• նպաստել երկրում դեմոկրատական արժեքների ամրապնդմանը, ընտրական համակարգի բարելավմանը, հասարակության քաղաքական, իրավական մշակույթի մակարդակի բարձրացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
• կազմակերպել և իրականացնել սոցիալ-քաղաքական գործընթացների հետազոտում, վերլուծություն, սոցիոլոգիական, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ:
• կազմակերպել կլոր սեղաններ, քննարկումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, որտեղ շոշափվում են սոցիալ-քաղաքական, տնտես ական հարցեր:
• կազմակերպել դասընթացներ, որոնց նպատակն է հասարակության քաղաքական և իրավական մշակույթի բարձրացումը, դեմոկրատական արժեքների ճիշտ ընկալումը:
• նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների տարածմանը։
• նպաստել քաղաքացիական ակտիվության, մասնակցության աճին, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը։
Կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումները
• Քաղաքական վերլուծության բաժին
• Իմիջմեյքերական կենտրոն
• Vox Popili հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն
• Մարկետինգի բաժին
• Նոր տեխնոլոգիաների բաժին
• Հրատարակչական բաժին
Քաղաքական վերլուծության բաժին
Կենտրոնի վերլուծական բաժինը զբաղվում է քաղաքական իրավիճակի վերլուծությամբ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական մակարդակներում: Կենտրոնի վերլուծությունները բաժանվում են երկու տեսակի` բաց, ընդհանրացված քաղաքական տեղեկանքներ, որոնք էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրվում են ԶԼՄ-ներին և այլ շահագրգիռ կազմակերպություններին, և փակ, որոնք կազմվում են անհատական պատվերի առկայության պայմաններում և պարունակում են կոնկրետ եզրակացություններ ու առաջարկներ:
Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն
Կենտրոնի մասն է կազմում Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, որը գործում է որպես ինքնուրույն կառուցվածքային միավոր: Նրա գործունեության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.expert.am ինտերնետային կայքում:
ԻՆՏԵՐՆԵՏ ՆԱԽԱԳԾԵՐ
Կենտրոնը ներկայումս իրականացնում է չորս ինտերնետ նախագիծ:
www.expert.am Ընտրական համակարգեր կենտրոնի պաշտոնական կայք
Կայքը ներկայացնում է կազմակերպությունը, ունի նորությունների հոսք, առանձին ներկայացվում են Կենտրոնի Վերլուծական բաժինը, Իմիջմեյքերական կենտրոնը:
Կայքն ունի Գրադարան բաժին, ուր ներկայացված են սեփական հրատարակումներն ու օգտակար նյութեր:Կայքում նաև կազմակերպվում են օնլայն հարցումներ:
Հրատարակչական բաժին
• 1998թ. ՀՀ նախագահի ընտրություններում իրականացրել է հասարակական կարծիքի բազմաթիվ ուսումնասիրություններ։ Մասնավորապես, ռեյտինգային, Ընտրական հանձնաժողովների նկատմամբ հասարակական վստահության մասին և այլն։
• Հրատարակել և անվճար բաժանվել է «Նախընտրական արշավի տեխնոլոգիա» գրքույկը։
• Հրատարակել և անվճար բաժանվել է «Մեթոդական ուղեցույց վստահված անձանց և հանձնաժողովների անդամների համար» գրքույկը։
• Հրատարակել և անվճար բաժանվել է «Ընտրական վարքը քվեարկությունների ժամանակ» գրքույկը։
• 2 մասով հրատարակել է «Փաստագրում» խախտումների մասին ժողովածուները։
Մինչ այժմ կենտրոնը մասնագիտացել է ընտրական գործընթացներին տարաբնույթ ներգրավվածության մեջ: Ձեռք է բերվել գործունեության հետևյալ փորձը.
1995թ., 1999թ.,2003թ. - ՀՀ ԱԺ ընտրություններում
• հետազոտություններ,
• դիտորդական առաքելություն
• ԶԼՄ-ների ամենշաբաթյա մոնիտորինգային հետազոտությունների իրականացում և արդյունքների հանրայնացում:
1996թ. 1999թ. 2002թ. 2005թ. – ՏԻՄ ընտրություններում
• Ակտիվ գործունեություն է իրականացրել տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններում։
• Խորհրդատվություն, մարկետինգային հետազոտություններ և այլն։
1996թ., 1998թ., 2003թ. - ՀՀ Նախագահի ընտրություններ
• 1998թ. ՀՀ նախագահի ընտրություններում իրականացրել է հասարակական կարծիքի բազմաթիվ ուսումնասիրություններ։ Մասնավորապես, ռեյտինգային, Ընտրական հանձնաժողովների նկատմամբ հասարակական վստահության մասին և այլն։
• Ընտրությունների ընթացքում իրականացրել է դիտորդական առաքելություն։
• Իրականացրել է 1998թ. նախագահի ընտրությունների 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում տեղ գտած խախտումների փաստահավաք թեկնածուների շտաբերից, հանձնաժողովներից, դիտորդներից, մամուլից և այլն։
• ԶԼՄ-ների ամենշաբաթյա մոնիտորինգային հետազոտությունների իրականացում և արդյունքների հանրայնացում:
2007թ. ԱԺ ընտրությունների կապակցությամբ «Ընտրական համակարգեր» կենտրոնը նախաձեռնեց ընտրական գործընթացներին երիտասարդության մասնակցությունը խթանող սոցիալական հոլովակների մրցույթ, որտեղ հաղթած հոլովակները հեռարձակվեցին համապետական եւ տեղական հեռուստընկերությունների կողմից:
(c) 2006 «Ընտրական համակարգեր» կենտրոն. Հաճախումների թիվը՝ 533212