Նովրուզ Մամեդով' "Քոչարյանը լքել է բանակցությունները"
"ՙՏեղեկատվությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը լքել է Ռամբույեի դղյակում անցնող բանակցությունները համապատասխանում է իրականությանը", - ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Մամեդովը "անլուրջ" է անվանել Հայաստանի նախագահի նման վարքագիծը. - ՙՄյուս բացատրությունը Քոչարյանի անվստահ պահվածքն է բանակցությունների ընթացքում: Այդ պատճառով էլ նա լքել է բանակցությունները՚:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Հայաստանի նախագահը Ռամբույեում ընթացող բանակցությունների ընդհատումը, իբր, բացատրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի աներոջ մահվան մասին լուրով:
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերքել է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը լքել է Ռամբույեի բանակցությունները:
|