Գործարարություն եւ քաղաքականություն
Գործարարություն եւ քաղաքականություն
28 ապրիլի, 2006թ.,14:00, Նարեկացի մշակութային կենտրոն
Քննարկումը վարեց VOX Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի մենեջեր Քնարիկ Վարդանյանը:
Քննարկումը անց է կացվել VOX Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի և Քաղաքական բանավեճի ակումբի հետ համատեղ:
Քննարկմանը որպես փորձագետ մասնակցում էին.
Գագիկ Մակարյան Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն
Ստեփան Դանիելյան «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպության ներկայացուցիչ
Ռուբեն Սարգսյան APR քաղաքագետների նախաձեռնող խմբի համակարգող
________________________________________
Ք Ն Ն Ա Ր Կ Մ Ա Ն Հ Ա Ր Ց Ա Դ Ր ՈՒ Մ Ն Ե Ր Ը
________________________________________
1. Ժողովրդավարության գլխավոր նախապայմաններից է զարգացած ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
• Մուտք գործելով ԱԺ` արդյո՞ք բիզնես էլիտան չի ստանձնում այլ ինստիտուտների (լոբբիստական խմբեր և այլն) գործառույթները, հետաձգելով կամ վտանգելով նրանց կայացումը և զարգացումը:
2. Կան բավականին հավաստի տվյալներ, որ հայ բիզնես էլիտայի ռազմավարությունը մշակվում է 5-7 տարի ժամկետով, այսինքն այն ժամանակահատվածով, որի ընթացքում իրենք ունեն իշխանական լծակներ:
• Կարելի՞ է նման պայմաններում խոսել երկրի կայուն տնտեսական զարգացման մասին:
3. Այսօր Հայաստանում քաղաքական մշակույթը ձևավորման փուլում է:
• Արդյո՞ք բիզնես Էլիտայի ներթափանցումը քաղաքական դաշտ չի բերի այդ ոլորտների միաձուլմանը,
• Արդյո՞ք այստեղ չկա վտանգ հեռանալու ժողովրդավարական քաղաքական մշակույթի արժեքներից:
4. Կուսակցությունների գործառույթներից է սոցիալական տարբեր խավերի շահերի արտահայտումը օրենսդիր մարմնում:
Հայաստանում բիզնես Էլիտայի ներկայացուցիչները հիմնում են կուսակցություններ:
• Սոցիալական ո՞ր խավի շահերն են նրանք ներկայացնում և ներկայացնելու Խորհրդարանում,
• ի՞նչ մեխանիզմներով են նրանք առաջնորդվելու, որպեսզի չխառնեն անձնական և հանրային շահերը:
5. 2007թ. խորհրդարանական ընտրություններում, բնականաբար, մասնակցելու են նաև նաև օլիգարխների ստեղծած նոր կուսակցություններ:
• Ինչպիսի՞ ազդեցություն կունենա նրանց մասնակցությունը Հայաստանի հետագա զարգացման վրա:
Քննարկման մասնակից փորձագետներն անդրադարձան բիզնեսի ներկայացուցիչների կողմից կուսակցությունների ստեղծմանը, նրանց քաղաքական գործուներությանը:
Ս. Դանիելյանը նշեց, որ պետք է տարանջատել բիզնեսմեն և օլիգարխ հասկացողությունները: Օլիգարխը դա իշխանության կողմից նշանակված բիզնեսմեն պաշտոնյան է և հենց նրանք են նպաստում կոռուպցիայի զարգացմանը:
Փորձագետները նշեցին նաև, որ գրեթե բոլոր երկրներում բիզնեսը ունի իր դերակատարությունը քաղաքականության մեջ, ուղղակի պետք է հստակեցնել նրա սահմանները:
Դահլիճում ներկաները չհամաձայնվեցին բանախոսների այն մտքի հետ, որ ազգային ժողովում ներկայացված բիզնեսմեն քաղաքական գործիչները ունեն բավական ինտելեկտուալ կարողություն:
Քննարկմանը ներկայացվեցին նաեւ VOX Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից նախաձեռնված ինտերնետային հարցումների արդյունքները:
Առավել մանրամասն տես`
Ինչպե՞ս եք վերաբերվում հայրենական բիզնես էլիտայի քաղաքականացմանը
Ձեր կարծիքով Ազգային Ժողովն իր ներկա կազմով
Բիզնես էլիտայի նշված ներկայացուցիչներից ու՞մ եք համարում արհեստավարժ քաղաքական գործիչ
|