«Ընտրական համակարգեր» կենտրոն





Online հարցում
Այլ քվեարկություններ

 










www.caa.am



Exclusive NEWS






նորություններ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՄՐՑՈՒՅԹ

Ս.թ. մայիսի 12-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ «Ընտրական համակարգեր» կենտրոնը հայտարարում է սոցիալական գովազդի սցենարների և պատրաստման մրցույթ:
Սցենարը պետք է
• խրախուսի ընտրական գործընթացներին երիտասարդների մասնակցությունը,
• լինի հայերեն լեզվով,
• ունենա մինչև 30վ տևողություն,
• չպարունակի նախընտրական քարոզարշավի տարրեր:
Մրցույթի արդյունքների ամփոփմամբ կորոշվեն առաջին երեք հաղթողները, որոնք կստանան իրենց աշխատանքների նկարահանման պատվեր: Նկարահանված հոլովակները կցուցադրվեն հեռուստատեսությամբ նախընտրական վերջին շաբաթվա ընթացքում:
Մրցույթի հավակնորդները պետք է ներկայացնեն
• սոցիալական գովազդի մանրամասն սցենար,
• գովազդային հոլովակի ֆինանսական առաջարկ,
• աշխատանքային CV:
Կազմակերպությունը երաշխավորում է ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքների պաշտպանությունը:
Հայտերի առաջադրման վերջնաժամկետը 2007թ. ապրիլի 1-ն է (մինչև ժամը 17։00-ն)։
Հայտերն ուղարկել info@expert.am հասցեով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 93 230074 Արթուր Ավթանդիլյանին կամ այցելել կազմակերպության ինտերնետային կայքերը:

«Ընտրական համակարգեր» կենտրոն
Հեռ.` + 374 93 23 00 74
Էլ.փոստ` info@expert.am, voxpopuli@expert.am
Ինտ.կայք` www.expert.am, www.persons.am
www.exclusive.am, www.parties.am


այլ նորություններ


(c) 2006 «Ընտրական համակարգեր» կենտրոն. Հաճախումների թիվը՝ 541823