«Ընտրական համակարգեր» կենտրոն





Online հարցում
Այլ քվեարկություններ

 










www.caa.am



Exclusive NEWS






նորություններ

Մամլո հաղորդագրություն

Մայիսի 12-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ «Ընտրական համակարգեր» կենտրոնը հայտարարել էր ընտրական գործընթացներին երիտասարդ ընտրողների մասնակցության խթանմանն ուղղված սոցիալական գովազդի մրցույթ: Ըստ այդմ, մրցույթի մասնակիցներին առաջարկվում էր մինչեւ ս.թ. ապրիլի 1-ը ներկայացնել մրցութային փաթեթներ, որոնք պետք է ներառեին սոցիալական գովազդի մանրամասն սցենարը, գովազդային հոլովակի ֆինանսական առաջարկը, և հավակնորդի աշխատանքային CV-ն:

Մրցույթի ավարտին ձևավորվեց հանձնաժողով, որը սահմանեց մրցույթի անցկացման երկաստիճան համակարգ: Առաջին փուլի չափորոշիչներն էին փաթեթների ամբողջականությունը, ներկայացված սցենարների համապատասխանությունը մրցութային պայմաններին եւ համակնորդների աշխատանքային փորձը: Երկրորդ փուլի հիմնական չափանիշներ որոշվեցին մրցութային սցենարների յուրօրինակությունը եւ նրանց հասցեականության մակարդակը:

Մրցույթի առաջին փուլում քննարկվեցին 11 հավակնորդների շուրջ 21 սցենար, որոնցից երկրորդ փուլ անցան 5 թեկնածուի կողմից ներկայացված 7 սցենար:

Մրցույթի երկրորդ փուլի արդյունքում ընտրվեց երեք սցենար` ներկայացված Արտյոմ Ղազարյանի, Աշոտ Թուրաջյանի եւ «Աննոտացիա» ստեղծագործական խմբի կողմից (ղեկավար` Արման Մարգարյան), որոնց հետ կնքվեցին տեսահոլովակների պատրաստման պայմանագրեր:

Սոցիալական գովազդային հոլովակները հեռարձակվեցին մայիսի 4-ից մինչեւ 10-ը ընկած ժամանակահատվածում համապետական («Շանթ», «Կենտրոն») եւ մարզային («ԱԼՏ», «Գավառ TV», «ՄԻԳ», «Շանթ», «Ցայգ») հեռուստաընկերությունների միջոցով:

«Ընտրական համակարգեր» կենտրոնը հուսով է, որ ծրագրի հաջող իրականացումը խթանեց հայ երիտասարդների քաղաքական ակտիվությունը եւ նպաստեց քաղաքական չմասնակցության ցուցանիշների նվազմանը:

«Ընտրական համակարգեր» կենտրոն

«Ընտրական համակարգեր» կենտրոն
Հայաստանի կուսակցությունները
Հայաստանի հայտնի անձինք
Exclusive.am լրատվական գործակալություն

Էլ. փոստ՞ info@expert.am


այլ նորություններ


(c) 2006 «Ընտրական համակարգեր» կենտրոն. Հաճախումների թիվը՝ 541823