«Ընտրական համակարգեր» կենտրոն





Online հարցում
Այլ քվեարկություններ

 










www.caa.am



Exclusive NEWS






նորություններ

Թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարություն

«Ընտրական համակարգեր» կենտրոնի խորհուրդը հայտարարում է կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի մասին։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ա) կազմակերպության գործունեության ընթացիկ կառավարում,
բ) ներկայացուցչական գործառույթներ, աշխատանք դոնորների հետ,
գ) ինտերնետ նախագծերի (expert, persons, parties, exclusive) կառավարում եւ հարակից ծրագրեր,
դ) այլ գործառույթներ։

ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
ա) աշխատանքային գրաֆիկը՝ ազատ,
բ) ամենամսյա կայուն աշխատավարճ (ոչ բարձր) եւ լրացուցիչ ամենամսյա հավելավճարներ իրականացվող ծրագրերի շրջանակներում,
գ) 2 ամիս փորձաշրջան։

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Կրթություն՝ Բարձրագույն կրթություն։
Փորձ՝ Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
Լեզուների իմացություն՝ Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների աշխատանքային իմացություն։

Վերջնաժամկետ
Դիմումներն ընդունվում են մինչեւ հուլիսի 30-ը՝ էլեկտրոնային փոստով (info@expert.am կամ info@persons.am հասցեներով)։

Դիմորդի փաթեթը պետք է ներառի՝
ա) CV, եւ
բ) Թափուր տեղին դիմելու համար հետաքրքրություն արտահայտող նամակը։


այլ նորություններ


(c) 2006 «Ընտրական համակարգեր» կենտրոն. Հաճախումների թիվը՝ 541823