ՙՀամայնքային կյանքի լավագույն լուսաբանում 2007՚ մրցանակաբաշխություն
ՙՀայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիան՚ եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հայտարարում են ՙՀամայնքային կյանքի, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության լավագույն լուսաբանման համար 2007՚ մրցանակաբաշխության մասին£
Մրցանակներին կարող են արժանանալ Հայաստանում գործող ԶԼՄ-ները, ԶԼՄ-ների աշխատակիցները (խմբագիրներ, լրագորողներ), ազատ լրագրողները£ Մրցանակակիրներին կտրվեն խրախուսական ու դրամական պարգեւներ£
Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերը պետք է ՙՀայաստանի համայնքների ասոցիացիայի՚ գրասենյակ ներկայացնեն գրավոր£ Հայտում պետք է նշվեն հետեւյալ տեղեկությունները. ով է առաջադրում, ում է առաջադրում, ինչ աշխտանքի համար£ Հայտին կից պետք է ներկայացվեն տպագիր նյութերի պատճեները (տպագիր մամուլի ներկայացուցիչների համար) կամ հեռուստա (ռադիո) հաղորդումների ձայնագրությունները լազերային սկվառակի վրա (հեռուստատեսության եւ ռադիոյի ներկայացուցիչների համար)£
Մրցանակաբաշխության ներկայացվող նյութերը պետք է տպագրված լինեն կամ հեռարձակված 2006թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2007թ. հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում£
Հայտերը եւ կից տրվող նյութերը պետք է ներկայացվեն փակ ծրարներով£
Հավակնորդների առաջարդման վերջնաժամկետը 2007թ. հոկտեմբերի 5-ն է (մինչեւ ժամը 16£00-ն)£
Մրցանակակների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբեր ամսին£
0025, Երեւան, Հայաստան
Չարենցի 1, 2-րդ հարկ
Հեռ.ª +374 10 57 45 01, Ֆաքսª +374 10 57 52 19
e-mail: info@caa.am ,
http://www.caa.am
|