Գիտական հոդվածների մրցույթ 2007
ՙՀայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիան՚ եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ուսանողների եւ ասպիրանտների շրջանում հայտարարում են ՙՏեղական ինքնակառավարման հարցերով գիտական հոդվածների մրցույթ 2007՚ մրցանակաբաշխության մասին£ Մրցույթի հաղթողներին կտրամադրվեն խրախուսական ու դրամական պարգեւներ£
Հավակնորդներն իրենց հայտերը եւ աշխատանքները պետք է ՙՀայաստանի համայնքների ասոցիացիայի՚ գրասենյակ ներկայացնեն միաժամանակ տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով£
Աշխատանքնեը պետք է վերաբերեն հետեւյալ ոլորտներինª
- իրավագիտություն (մունիցիպալ իրավունք),
- կառավարում,
- պատմագիտություն, ազգագրություն,
- տնտեսագիտություն,
- քաղաքագիտություն, սոցիոլոգիա£
Ներկայացվող նյութերը պետք է լինեն Arial Armenian տառատեսակով (տառաչափըª 11), ինտերվալըª 1.5, նվազագույնը 10 էջ, առավելագույնը 20 էջ ծավալով£
Մրցանակաբաշխությանը նյութերը պետք է ներկայացվեն փակ ծրարներով, ներառելովª
1. ներկայացվող հոդվածի տպագիր 3 օրինակ,
2. ներկայացվող հոդվածը էլեկտրոնային կրիչի վրա,
3. ուսաողական (ասպիրանտի) տոմսի պատճեն (այն պետք է լինի վավերական),
4. անձնագրի պատճեն,
5. սոցիալական քարտի պատճեն,
6. CV£
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2007թ. հոկտեմբերի 5-ն է (մինչեւ ժամը 16£00-ն)£
Մրցանակակների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբեր ամսին£
0025, Երեւան, Հայաստան
Չարենցի 1, 2-րդ հարկ
Հեռ.ª +374 10 57 45 01, Ֆաքսª +374 10 57 52 19
e-mail: info@caa.am ,
http://www.caa.am
|