ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը հայտարարում է հետևյալ ազատ աշխատատեղերի մասին
ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵՆԵՋԵՐ
Պահանջները'
Բարձրագույն կրթություն, ցանկալի է սոցիոլոգիայի կամ մարկետինգի ոլորտում: Աշխատանքի փորձը ցանկալի է: Կազմակերպչական կարողություններ: Համակարգչի լավ իմացություն (MS Office): Անգլերենի կամ այլ օտար լեզվի իմացություն:
Յուրաքանչյուր կլիենտի հետ հատուկ մոտեցում դրսևորելու և անհատական հարաբերություններ կառուցելու կարողություն, համագործակցության ու գործընկերության օպտիմալ սխեմա մշակելու հմտություն:
Աշխատավարձը' գործարքային:
ՀԵՏԱԶՈՏՈՂ ՍՈՑԻՈԼՈԳ
Պահանջները.
Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ մարկետինգի ոլորտում: Առնվազն 2 տարվա հետազոտական աշխատանքի փորձ, կազմակերպչական կարողություններ: Համակարգչի լավ իմացություն (MS Office, SPSS): Անգլերենի կամ այլ օտար լեզվի իմացություն:
Պարտականությունները.
Հետազոտությունների իրականացում, հետազոտությունների նախագծերի ղեկավարում, մեթոդի ընտրություն, գործիքների մշակում, ստացված տվյալների վերլուծություն, հաշվետվությունների պատրաստում:
Աշխատավարձը' գործարքային:
ՀԵՏԱԶՈՏՈՂ ՄԱՐԿԵՏՈԼՈԳ
Պահանջները'
Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ մարկետինգի ոլորտում: Առնվազն 2 տարվա հետազոտական աշխատանքի փորձ, կազմակերպչական կարողություններ: Համակարգչի լավ իմացություն (MS Office, SPSS): Անգլերենի կամ այլ օտար լեզվի իմացություն:
Պարտականությունները'
Մարկետինգային հետազոտությունների իրականացում, հետազոտական նախագծերի ղեկավարում, մեթոդի ընտրություն, գործիքների մշակում, ստացված տվյալների վերլուծություն, հաշվետվությունների պատրաստում:
Աշխատավարձը' գործարքային:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԱՎԱՐՆԵՐ
Ցանկալի է բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ մարկետինգի ոլորտում, հետազոտական աշխատանքի փորձ:
Աշխատավարձը' գործարքային:
ՌԵԶՅՈՒՄԵՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ'
1.Ռեզյումեն պետք է սկսվի ազատ աշխատատեղի անվան նշումով (մենեջեր, սոցիոլոգ, մարկետոլոգ կամ հարցազրուցավար): Կարող են նշվել մի քանիսը:
2.Ռեզյումեները պարտադիր պետք է պարունակեն տեղեկություններ Ձեր կրթության, աշխատանքային գործունեության մասին' նշելով յուրաքանչյուր դեպքում Ձեր պարտականությունների շրջանակը:
3.Առավելագույնս լրիվ ներկայացրեք Ձեր մասնագիտական փորձը, հատուկ գիտելիքները, հետաքրքրություններն ու մասնագիտացումը:
4. Կից լուսանկարը ցանկալի է:
5.Նշեք հետադարձ կապի տվյալները:
Ռեզյումեները կարող եք ուղարկել մինչև 2006թ. մարտի 3-ը voxpopuli@expert.am, info@expert.am հասցեներով:
Ուղարկված ռեզյումեների կոնֆիդենցիալությունը երաշխավորվում է:
Աշխատանքի ընդունումը տեղի կունենա 2 փուլով.
• Առաջին փուլ' ընտրություն ըստ ռեզյումեների (արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլեկտրոնային փոստով Ձեր ռեզյումեն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:
• Երկրորդ փուլ' հարցազրույց: Առաջին փուլի արդյունքներով դուք կհրավիրվեք հարցազրույցի:
|